ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հոռոմի Բժշկական Ամբուլատորիա

Հոռոմի Բժշկական Ամբուլատորիա

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

«Հոռոմի բժշկական ամբուլատորիա» պետական ձեռնարկությունը հիմնադրվել է 1997 թվ֊ի դեկտեմբերին: 2015թ վերանվանվանվել է «Հոռոմի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ:
Սպասարկում ենք 7 գյուղերի ՝ ՀՈՌՈՄ, ՍԱՐԱՏԱԿ, ԼՈՒՍԱԿԵՐՏ, ՆՈՐ ԿՅԱՆՔ, ՎԱՐԴԱՔԱՐ, ՀՈՎՏԱՇԵՆ, ՀԱՅՐԵՆՅԱՑ:
Հոռոմի բժշկական ամբուլատորիան Հանդիսանում է ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕՂԱԿ 


ԲԱԺԻՆՆԵՐ

  • Ընտանեկան բժշկություն
  • Լաբորատոր գործիքային կաբինետ
  • Բուժ մանկաբարձական կետեր
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԻԾ
+374 10 52 88 72

Սաթենիկ Սարգսյան

Տնօրեն

Սաթենիկ Համլետի Սարգսյանը ծնվել է 1974թ. հոկտեմբերի 16֊ին Գյումրի քաղաքում։ 1981-1991 թթ. ֊ին սովոել է Գյումրու N 14 միջն. դպրոցում: 1991-1997 թթ. ֊ին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետը: 1997-1998 թթ ֊ին անցել է ինտերնատուրա Գյումրու Սամարիթեր հիվանդանոցում որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ: 1998-2013 թթ աշխատել է թիվ 2 պոլիկլինիկայում որպես տեղամասային թերապևտ, նույն ժամանակահատվածում դասավանդել է Գյումրու պետական բժշկական քոլեջում: 2004-2006 թթ֊ին անցել է կլինիկական օրդինատուրա ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ մասնագիտությամբ: 2013-2016 թթ.֊ին աշխատել է Գյումրու ռուսական զինվորական հոսպիտալում որպես թերապևտիկ բաժանմունքի և ռենտգենալոգիայի բաժնի վարիչ: 2016 թ-ից մինչ այսօր աշխատում է «Հոռոմի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն և տեղամասային թերապևտ: